Իր սպառնալիքով ի՞նչ է ակնարկում Թուրքիան
11.05.2018 | 01:19
Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ղեկավարությանը զգուշացրել է իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:
«Թասնիմ» գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինտեխնիկայի վաճառքի արգելմանը, Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան ԱՄՆ-ի ազդեցության տակ հայտնվող երկիր չէ»:
«Այսօր ոչ մի երկիր գերտերություն չէ, և Թուրքիան պարտավոր չէ իրականացնել մեկ այլ երկրի ընդունած որոշումները»,- հավելել է Մևլութ Չավուշօղլուն:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ շարունակում է ճնշում գործադրել, որպեսզի վերջինս Ռուսաստանից չգնի C-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրներ:
«CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ եթե ԱՄՆ-ը որոշի ժամանակավորապես դադարեցնել սպառազինությունների, այդ թվում՝ F-35 հինգերորդ սերնդի բազմանպատակ կործանիչների վաճառքը Թուրքիային, ապա Թուրքիան կպատասխանի ԱՄՆ-ին: Պահո՜, պատկերացնու՞մ եք` նույնիսկ սպառազինությունների վաճառքի ժամանակավոր դադարեցման դեպքում…
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի այդ քայլը կլինի սխալ, ՆԱՏՕ-ի անդամների միջև հաստատված փոխգործակցությանը հակասող և անտրամաբանական որոշում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն Պենտագոնից պահանջել էր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին զեկուցել Կոնգրեսին, որպեսզի դրանից հետո որոշում կայացվի Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ:
Նշելով, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի չեղարկելու Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի պայմանագիրը, Չավուշօղլուն հավաստիացրել է, որ «Եթե Վաշինգտոնի պետայրերը նման սխալ թույլ տան, հանդիպելու են Անկարայի խիստ պատասխանին»:
Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է, Թուրքիայի արտգործնախարարն առյուծի կա՞թ է խմել… Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ակնարկում է, որ F-35 կործանիչների վաճառքի արգելքի դեպքում ինքը Ռուսաստանից ոչ միայն C-400 զենիթահրթիռային համալիրներ կգնի, այլև նորագույն կործանիչներ, թեկուզ դրանք լինեն ոչ թե հինգերորդ սերնդի հց-57-եր (Ռուսաստանը նոր է սկսել դրանց սերիական արտադրությունը), այլ դրանց մոտ 4+++ սերնդի հց-35-եր:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 5
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 4
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 3
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 11
- Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 6
- Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 5
- Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 4 (տեսանյութ)
- Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 3
- Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 2 (տեսանյութ)
- Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 2
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 6 (տեսագրություն)
- Ոչ միայն հայերը, այլև հրեաներն ու մահմեդականները հավատում են Նոյի` Նախիջևանում թաղված լինելու ավանդությանը
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 5
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 5
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 3
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 2 (տեսանյութ)
- Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է
Մեկնաբանություններ